ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը տեսակապով քննարկում է ունեցել ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի ու հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանի հետ


ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը տեսակապով քննարկում է ունեցել ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի ու հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանի հետ

  • 27-08-2020 10:08:30   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 26-ին տեսակապով զրույց է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի ու միության հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանի հետ:
 
Նախագահը բարձր է գնահատել ՀԲԸՄ գործունեությունը ինչպես հայրենիքում, այնպես էլ Սփյուռքի հայկական գաղթօջախներում՝ ընդգծելով, որ իրականացվող ծրագրերը ոչ միայն պահանջված են, այլև ունեն կենսական նշանակություն: Անդրադառնալով միության՝ Ստեփանակերտում կառուցվող կենտրոնին՝ նախագահ Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ այն նոր կամուրջ է հանդիսանալու համագործակցության առկա կապերի ամրապնդման համար: 
 
ՀԲԸՄ պատասխանատունները նախագահին տեղեկացրել են, որ, Արցախում գյուղատնտեսության, կրթության, մշակույթի և վերաբնակեցման ոլորտներում իրականացվող ծրագրերին զուգահեռ, միության կողմից ուսումնասիրվում է Արցախի փոքր ու միջին ձեռնարկատիրության էկոհամակարգի ներուժը՝ այդ ուղղությամբ նոր ծրագրեր մեկնարկելու նպատակով։ 
Նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել զրուցակիցներին շարունակական և սերտ համագործակցության համար՝ ընդգծելով, որ Արցախի իշխանությունները պատրաստ են  գործադրելու բոլոր ջանքերը առկա ներուժն առավելագույնս իրացնելու համար:
 
Քննարկումներին մասնակցում էր ԱՀ նախագահի խորհրդական,  Սփյուռքի հարցերով նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանը։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play