ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ


ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ

  • 27-08-2020 12:48:16   | Հայաստան  |  Հասարակություն

Օգոստոսի 26-ին, ժամը 21։29-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 21-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: 
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 
Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 21-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 21-09» (վարորդ՝ Ռաֆիկ Խ․, ծնված 1997 թ․) և «Mercedes» (վարորդ՝ Ռուդիկ Ե․ ծնված 1957 թ․) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև «ՎԱԶ 21-09» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ Ռաֆիկ Խ․-ն տեղում մահացել է։ 
 
Փրկարարները Ռաֆիկ Խ․-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play