Հանրային մուլտիպլեքս զբաղեցնող լրատվամիջոցները պետք է անաչառ լինեն. Էդմոն Մարուքյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Հանրային մուլտիպլեքս զբաղեցնող լրատվամիջոցները պետք է անաչառ լինեն. Էդմոն Մարուքյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 27-08-2020 14:34:14   | Հայաստան  |  Հասարակություն



Այն  հեռուստաընկերությունները, որոնք զբաղեցնում են հանրային մուլտիպլեքս, պարտավոր են անաչառ լինել և հավասարապես հարթակ տրամադրել բոլորին։
 
Այս մասին #bRightTalk ձևաչափի  տասնհինգերորդ մասի շրջանակում հայտարարել է  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
 
Մարուքյանն անդրադառնալով Լրատվամիջոցների պաշտոնապես գրանցված սեփականատերերին և ի պաշտոնե բանախոսներին նշեց, որ նրանք պետք է հանրային դաշտում անաչառություն պահպանեն։
 
«Գիտեք, են մեդիաները, որոնց տերերը, թղթերով տերերը և  ի պաշտոնե  բանախոսները հանրային տիրույթում սուր քննադատության են ենթարկում ընդդիմադիր գործիչներին, հետո նրանք ակընկալեն, որ  մենք կգնանք իրենց մոտ եթերի, դա սխալ ակընկալիք է։ Այդ մարդիկ ցույց են տալիս, որ իրենք  անաչառ չեն, էն որ իրենք անաչառ չեն մենք գիտենք, բայց  նրանք գոնե հանրային տիրույթում չպետք է խոսեն դրա մասին, դա շատ կարևոր պրոֆեսիոնալ հատկանիշների խնդիր է»,-նշեց  Մարուքյանը:
 
Մարուքյանը հավելեց նաև, որ բոլոր նրանք, ովքեր որևէ մեդիայում որևէ դերակատարում ունեն, գոնե հանրային դաշտում իրենց քաղաքական սիմպատիաների մասին չպետք է խոսեն։
 
Հարցազրույցում Մարուքյանն անդրադարձավ նաև հանրային մուլտիպլեքս զբաղեցնող հեռուստաընկերություններին և նշեց, որ Հանրային հեռուստատեսությունը, որը սնվում է մեր քաղաքացիների վճարած հարկերից պետք է ունենա մաքսիմալ անաչառություն, բայց միևնույն ժամանակ այս պահանջը պետք է ներկայացնել նաև մյուս բոլոր հեռուստաընկերություններին, որոնք զբաղեցնում են հանրային մուլտիպլեքս։
 
«Անաչառության պահանջը մենք պետք է ներկայացնենք ոչ միայն Հանրայինին, այլ նաև  բոլոր հեռուստաընկերություններին, որոնք զբաղեցնում են հանրային մուլտիպլեքս»,-եզրափակեց Մարուքյանը։ 
 
Կից ուղարկում ենք Էդմոն Մարուքյանի  Yutube-ի պաշտոնական էջից ուղարկում ենք #bRightTalk ձևաչափով Էդմոն Մարուքյանի հետ արված հարցազրույցի տասնհինգերորդ մասի հղումը, որը ազատ է լրատվամիջոցների լուսաբանման համար, և հեղինակային իրավունքով պայմանավորված խոչընդոտներ չկան։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play