Արցախի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Արթուր Թովմասյանին


Արցախի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Արթուր Թովմասյանին

  • 01-09-2020 16:33:41   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից Ձեզ եւ ողջ արցախահայությանն եմ հղում իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Արցախի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:
 
Անթաքույց հպարտությամբ եմ հետեւում Արցախում տեղի ունեցող բարեփոխումների եւ զարգացման բուռն ընթացքին, ինչն անկասկած չի վրիպում նաեւ միջազգային հանրության ուշադրությունից:
 
Պարոն Թովմասյան, մեր համատեղ ջանքերի եւ անխոնջ աշխատանքի շնորհիվ մենք կյանքի կկոչենք մեր համազգային նպատակներն ու ծրագրերը` արձանագրելով մեծ ձեռքբերումներ ու նվաճումներ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտներում` ի շահ մեր երկու հայկական պետությունների եւ հայ ժողովրդի միասնականության:
Մենք մեր խոնարհումն ենք բերում Արցախի 29-ամյա անկախության կերտման ճանապարհին ընկած մեր քաջորդիների հիշատակին, ովքեր Արցախի անկախությունը հաստատակամորեն եւ հավերժորեն են փորագրել պատմության մեջ:
 
Վերստին շնորհավորելով ազատության եւ անկախության այս փառապանծ տոնի կապակցությամբ` պարոն նախագահ, մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ գեղատեսիլ Արցախին` խաղաղություն եւ բարգավաճում»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play