Բուդյոնովսկը Ստավրոպոլի երկրամասի երիտասարդական ընտանիքների<br /> փառատոնում ներկայացնում էր հայկական ընտանիքը<br />


Բուդյոնովսկը Ստավրոպոլի երկրամասի երիտասարդական ընտանիքների
փառատոնում ներկայացնում էր հայկական ընտանիքը

  • 05-06-2009 11:00:00   | Ռուսաստան  |  Մշակույթ
ԲՈՒԴՅՈՆՈՎՍԿ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Բուդյոնովսկից հայկական ընտանիք է մասնակցել Ստավրոպոլի երկրամասի «Ես+Ես=երիտասարդ ընտանիք» երիտասարդական ընտանիքների III փառատոնին, որի եզրափակիչը կայացել է Բուդյոնովսկում մայիսի 23-ին: 17 երիտասարդ ընտանիքներ պայքարում էին Ստավրոպոլիեի լավագույն ընտանիքի կոչման համար: «Եկեք ծանոթանանք», «Իմ ընտանիքը իմ հարստությունն է», «Առողջ մարմնում առողջ հոգի», «Ուրախ ընտանիք» մրցույթներում Բուդյոնովսկ քաղաքը ներկայացնում էր Ավագյանների ընտանիքը, որը հաղթող էր ճանաչվել երիտասարդական ընտանիքների քաղաքային փառատոնում: Ավագյանների ընտանիքի անդամներից Արմենը հայտնի պարուսույց է, մի շարք պարային կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարը, որոնց թվում բոլորին արդեն լավ հայտնի եւ սիրված «Արցախ» հայկական պարի համույթը, իսկ Արմինեն մեծացնում է Դավիթ որդուն: Մրցութային ծրագրի երկրորդ մասը Արմենը եւ Արմինեն, իբրեւ միջոցառման իսկական տանտեր, բացեցին ավանդական հայկական հյուրասիրությամբ եւ հաղթող ճանաչվեցին «Եկեք ծանոթանանք» մրցույթում: Եվ, ինչպես գրում է «Երկրամասը», թեեւ բուդյոնովսկյան ամուսնական զույգը չհաղթեց ստավրոպոլյան գլխավոր «ընտանեկան» մրցույթում, Արմենը եւ Արմինեն դարձան քաղաքային երիտասարդական ընտանիքի, տաղանդավոր եւ հմայիչ մարդկանցից կազմված ընտանիքի խորհրդանիշ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play