Բուդյոնովսկը Ստաւրոպոլի երկրամասի երիտասարդական ընտանիքների<br /> փառատոնում ներկայացնում էր հայկական ընտանիքը<br />


Բուդյոնովսկը Ստաւրոպոլի երկրամասի երիտասարդական ընտանիքների
փառատոնում ներկայացնում էր հայկական ընտանիքը

  • 05-06-2009 11:00:00   | Ռուսաստան  |  Մշակոյթ
ԲՈՒԴՅՈՆՈՎՍԿ, 5 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Բուդյոնովսկից հայկական ընտանիք է մասնակցել Ստաւրոպոլի երկրամասի «Ես+Ես=երիտասարդ ընտանիք» երիտասարդական ընտանիքների III փառատօնին, որի եզրափակիչը կայացել է Բուդյոնովսկում մայիսի 23-ին: 17 երիտասարդ ընտանիքներ պայքարում էին Ստավրոպոլիեի լաւագոյն ընտանիքի կոչման համար: «Եկեք ծանոթանանք», «Իմ ընտանիքը իմ հարստութիւնն է», «Առողջ մարմնում առողջ հոգի», «Ուրախ ընտանիք» մրցույթներում Բուդյոնովսկ քաղաքը ներկայացնում էր Աւագեանների ընտանիքը, որը յաղթող էր ճանաչուել երիտասարդական ընտանիքների քաղաքային փառատոնում: Աւագեանների ընտանիքի անդամներից Արմենը յայտնի պարուսույց է, մի շարք պարային կոլեկտիւների գեղարուեստական ղեկավարը, որոնց թւում բոլորին արդէն լաւ յայտնի եւ սիրուած «Արցախ» հայկական պարի համոյթը, իսկ Արմինէն մեծացնում է Դավիթ որդուն: Մրցութային ծրագրի երկրորդ մասը Արմենը եւ Արմինէն, իբրեւ միջոցառման իսկական տանտեր, բացեցին աւանդական հայկական հյուրասիրությամբ եւ յաղթող ճանաչուեցին «Եկեք ծանոթանանք» մրցոյթում: Եվ, ինչպէս գրում է «Երկրամասը», թէեւ բուդյոնովսկյան ամուսնական զոյգը չյաղթեց ստաւրոպոլեան գլխաւոր «ընտանեկան» մրցոյթում, Արմենը եւ Արմինէն դարձան քաղաքային երիտասարդական ընտանիքի, տաղանդաւոր եւ հմայիչ մարդկանցից կազմուած ընտանիքի խորհրդանիշ:
  -   Մշակոյթ