Շարունակելու ենք խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին


Շարունակելու ենք խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին

  • 04-09-2020 17:16:16   | Հայաստան  |  Հասարակություն

Ազգային ժողովի պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է
 
 «Հարգելի հայրենակիցներ, 
Ազգային ժողովն այօրվա արտահերթ նստաշրջանում քննարկում է կառավարության ներկայացրած օրինագծերի փաթեթը, որի ընդունմամբ հնարավոր կլինի համաճարակով պայմանավորված արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրությունը չերկարաձգելու պարագայում շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները: 
Արտակարգ դրությունը սեպտեմբերի 11-ին լրանալուց հետո չի երկարաձգվի, և սահմանափակումներն ավելի մեղմացվելու են: 
Սակայն կորոնավիրուսի համավարակը դեռ հաղթահարված չէ, ինչը նշանակում է, որ շարունակելու ենք խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին: 
Զգոն եղեք և առողջ»։ 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play