«Պատերազմի պայթուցիկ մնացորդների և ականների վտանգի իրազեկման ծրագիրը ՀՀ-ում» ծրագիրը իրականացվում է Վայոց Ձոր և Սյունիք մարզերում

17-09-2020 14:48:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



«Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ի աշխատակիցները մոնիտորինգ կատարելու նպատակով այցելեցին Վայոց Ձորի մարզի Խաչիկ և Բարձրունի, Սյունիքի մարզի Շիկահող գյուղեր: Այստեղ ՆԱՏՕ-ի աջակցության և գնումների ընկերության ֆինանսավորմամբ Հայկական Կարմիր Խաչի ընկերությունն
իրականացնում էր «Պատերազմի պայթուցիկ մնացորդների և ականների վտանգի իրազեկման ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում» ծրագիրը:
 
Հայկական Կարմիր Խաչի ընկերության գործունեությունը գնահատելու ընթացքում մեր աշխատակիցները հավաստիացան, որ ընկերությունն իրականացրել է տեղաբնակների նախնական գիտելիքի և իրազեկվածության փորձագիտական գնահատում, որի արդյունքների հիման վրա լույս կտեսնի ականների վտանգի իրազեկման ուսումնամեթոդական ձեռնարկ: «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ի ներկայացուցիչները hանդիպեցին տեղի բնակիչների և համայնքի ղեկավարների հետ, որոնք կարևորեցին Հայկական Կարմիր Խաչի ընկերության միջոցով իրականացվող ՆԱՏՕ-ի այս ծրագիրը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 169 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար