«Պատերազմի պայթուցիկ մնացորդների և ականների վտանգի իրազեկման ծրագիրը ՀՀ-ում» ծրագիրը իրականացվում է Վայոց Ձոր և Սյունիք մարզերում


«Պատերազմի պայթուցիկ մնացորդների և ականների վտանգի իրազեկման ծրագիրը ՀՀ-ում» ծրագիրը իրականացվում է Վայոց Ձոր և Սյունիք մարզերում

  • 17-09-2020 14:48:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ի աշխատակիցները մոնիտորինգ կատարելու նպատակով այցելեցին Վայոց Ձորի մարզի Խաչիկ և Բարձրունի, Սյունիքի մարզի Շիկահող գյուղեր: Այստեղ ՆԱՏՕ-ի աջակցության և գնումների ընկերության ֆինանսավորմամբ Հայկական Կարմիր Խաչի ընկերությունն իրականացնում էր «Պատերազմի պայթուցիկ մնացորդների և ականների վտանգի իրազեկման ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում» ծրագիրը:
 
Հայկական Կարմիր Խաչի ընկերության գործունեությունը գնահատելու ընթացքում մեր աշխատակիցները հավաստիացան, որ ընկերությունն իրականացրել է տեղաբնակների նախնական գիտելիքի և իրազեկվածության փորձագիտական գնահատում, որի արդյունքների հիման վրա լույս կտեսնի ականների վտանգի իրազեկման ուսումնամեթոդական ձեռնարկ: «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ի ներկայացուցիչները hանդիպեցին տեղի բնակիչների և համայնքի ղեկավարների հետ, որոնք կարևորեցին Հայկական Կարմիր Խաչի ընկերության միջոցով իրականացվող ՆԱՏՕ-ի այս ծրագիրը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play