Համաշխարհային բանկը գնահատել Է ճգնաժամից հետո համաշխարհային տնտեսության վերականգնման ժամկետը


Համաշխարհային բանկը գնահատել Է ճգնաժամից հետո համաշխարհային տնտեսության վերականգնման ժամկետը

  • 17-09-2020 17:22:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Համաշխարհային տնտեսության վերականգնումը ճգնաժամից, որը պայմանավորված Է կորոնավիրուսի համավարակով, կարող Է մինչեւ հինգ տարի տեւել: Այդ մասին  հայտարարել Է Համաշխարհային բանկի (ՀԲ) գլխավոր տնտեսագետ Կարմեն Ռեյնհարտը: «Հավանաբար, արագ հետցատկ տեղի կունենա այն բոլոր սահմանափակիչ միջոցառումների չեղարկման ֆոնին, որոնք կապված են կարանտինի հետ, բայց լրիվ վերականգնումը կտեւի մինչեւ հինգ տարի»,-տնտեսագետի խոսքը մեջբերում Է Reuters գործակալությունը:
 
Դրա հետ մեկտեղ Ռեյնհարտը սպասում Է, որ ճգնաժամից հետո աղքատության մակարդակն աշխարհում կբարձրանա 20 տարվա ընթացքում առաջին անգամ:
 
Տնտեսագետի խոսքով՝ համավարակով պայմանավորված ճգնաժամը կմեծացնի անհավասարությունն աշխարհում, «քանի որ բնակչության ամենաաղքատ խավերը ճգնաժամից ավելի շատ են տառապում հարուստ երկրներում, եւ ամենաաղքատ երկրներն ավելի շատ են տառապում, քան ավելի հարուստները»: ՀԲ-ն հունիսին հաղորդել Էր, որ 2020 թվականին սպասվում Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր համաշխարհային տնտեսության ռեկորդային անկում 5,2 տոկոսով՝ 2,5 տոկոսով աճի փոխարեն, որն սպասվում Էր հունվարին: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը հայտարարել Է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել Է վարակման արդեն ավելի քան 29,1 միլիոն դեպք, ավելի քան 926 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play