Արմեն Սարգսյանը դիվանագիտական կոչումներ է շնորհել

21-09-2020 14:55:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով մի շարք դիվանագետներ արտակարգ և լիազոր դեսպանի ու արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան են ստացել։
 
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ
հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.
 
Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝
 
Արման Եղիշի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
 
Արեգ Սուրենի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ
 
արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝
 
Ռուբեն Ալֆրեդի ՍԱԴՈՅԱՆԻՆ Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 133 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար