«Սպանության փորձ». իրավապաշտպանն ահազանգում է՝ «սպառնում են ընտանիքիս»


«Սպանության փորձ». իրավապաշտպանն ահազանգում է՝ «սպառնում են ընտանիքիս»

  • 23-09-2020 09:05:10   | Արմավիրի մարզ  |  Իրավունք

Երեք տարի առաջ իմ անձի հանդեպ իրականացրած սպանության անհաջող փորձի դրսևորումները այսօր սպառնում են ընտանիքիս անդամներին։ ՀՀ Ոստիկանության Արմավիրի ՄՎ Արմավիրի բաժնում այս պահին նյութեր են նախապատրաստվում և կատարվում է օպերատիվ հետախուզական բոլոր միջոցառումները հանցագործության մանրամասները պարզելու համար։
 
Այս մասին «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Հանուն ժողովրդի բարեկեցության» մարդասիրական և տնտեսական զարգացման ՀԿ նախագահ Այսեր Իսայանը։  
 
«Հանցագործները սպանության փորձը չկարողացան ավարտի հասցնել դեպքի վայրում անչափահաս 14-ամյա որդուս  անսպասելի հայտնվելու պատճառով։  Նրանք տղայիս  չխնայեցին, ծեծի ենթարկեցին և կոտրեցին երեխայի քիթը։ Դրա մասին առկա է դատաբժշկի եզրակացությունը»,-  մանրամասնեց Այսեր Իսայանը՝  հավելելով, որ սպանության փորձ իրականացնողները ՀՀ Քննչական կոմիտեյի բարձրաստիճան պաշտոնյայի զարմիկներն, ովքեր անձեռնմխելի են նույնիսկ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք