Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 10.2 հա տարածքում բռնկված հրդեհները


Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 10.2 հա տարածքում բռնկված հրդեհները

  • 23-09-2020 10:48:18   | Հայաստան  |  Հասարակություն

Սեպտեմբերի 22-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
 
Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 2000 քմ,
 
Կոտայքի մարզի Արզական գյուղում՝ 6 հա,
 
Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում՝ 4 հա։
 
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 10.2 հա։
 
 
 ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play