Հովսեփ Էմինի փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
23-09-2020 15:52:01 | Հայաստան | Հասարակություն
Սեպտեմբերի 23-ին` ժամը 14:07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովսեփ Էմինի փողոցի թիվ 5 շենքի (14 հարկ) տանիքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Փրկարարներն իրականացրել են շենքի թվով 25 բնակիչների տարհանում:
Դեպքի վայրում են գտնվում Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Հ. Եմիշյանը և փ/ծ գնդապետ Ա. Գրիգորյանը: