Ամենայն Հայոց Կաթողիկոսը Իտալիայում կհանդիպի Հռոմի Պապի հետ

26-09-2020 13:30:26   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն



Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 26-ին հայրապետական այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն։ Այս
մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
 
«Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հանդիպում կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ։ Նորին Սրբությունը նաև իր օրհնությունը կբաշխի Միլանի հայ համայնքին»,-տեղեկացրել է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 189 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար