Լեւոն Երանոսյանը մենակ չի եղել, երբ դիմակավորները նրան տարել են. ինչ է ասել ականատեսը. hraparak.am

09-10-2020 13:25:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Մենք գրել էինք, որ Արցախ գնալու ճանապարհին ձերբակալվել է Լևոն Երանոսյանը՝ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատարը: 
 
Այսօր մեզ հետ
զրույցում Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանն ասաց, որ իրենք չեն կարողանում գտնել Երանոսյանին՝ գոնե հասկանալու, թե ինչ պատմություն է․ «Ազգականները, հարազատները եւս տեղեկություն չունեն։ Բոլոր տեղերը գնացել են իրենք, մամուլում էլ տեսանք, որ ԱԱԾ-ն էլ է հերքել, որ իրենց մոտ է»։
 
Պաշտպանը նաեւ նշեց, որ հարազատներից մեկը, որը Երանոսյանի հետ է եղել, ասել է․ «Տեսել է, որ դիմակավոր անձինք են տարել, իր հետ եղած մարդն է պատմել։ Չգիտեմ, որ մասից են տարել, միայն Լեւոն Երանոսյանին են տարել»։
 
Իրենք դիմել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն այնտեղից դեռ նորություն չունեն։
 
«Հրապարակը», հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ նախկին պաշտոնյան ձերբակալվել է «դավաճանների» դեմ գործի շրջանակներում։
 
Նշենք, որ հեղափոխությունից հետո Լեւոն Երանոսյանի նկատմամբ 2 քրեական գործ է հարուցվել, մեկը՝ վերջերս։ 
 
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով՝ հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական
շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:   
 
Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացում կամ վատնում) 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով և 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունների չարաշահում) 2-րդ մասով:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 3660 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար