Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում ու մարտական դիրքերում իրավիճակը վերահսկելի է ու կայուն. մարզպետ


Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում ու մարտական դիրքերում իրավիճակը վերահսկելի է ու կայուն. մարզպետ

  • 27-09-2020 17:59:01   | Սյունիքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

 ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում ու մարտական դիրքերում իրավիճակը վերահսկելի է ու կայուն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է  Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:
 
«ՀՀ զինված ուժերը կատարում են իրենց գործառույթները՝ անառիկ պահելով մեր սահմանները։
 
Իսկ Սյունիքի մարզային իշխանություններն իրականացնում են իրավիճակից բխող բոլոր անհրաժեշտ գործողությունները։
 
Մարզի բնակիչներին խնդրում ենք պահպանել հանգստություն ու հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- գրել է Պողոսյանը:
 
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են:
 
Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը