Հայտարարության մեջ ասված է․
«Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատգամավորները լուրջ մտահոգություն են հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակով, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային զոհերի, եւ վճռականորեն դատապարտում են կողմերի ուժի գործադրումը»։
Բացի այդ, պատգամավորները կոչ են արել են հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը, թույլ չտալ տարածաշրջանում դիմակայության էսկալացիային եւ նշել են «իրավիճակի խաղաղ կարգավորման ոչայլընտրանքայնությունը»։
«Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատգամավորները կոչ են անում արագ վերադառնալ բանակցային գործընթացին եւ պատրաստ են ցուցաբերել միջնորդական օգնություն իրավիճակի կարգավորման հարցում»,- ասված է փաստաթղթում։
Նշված է, որ հայտարարությունը ուղարկվելու է ՌԴ նախագահին, կառավարությանը, Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարաններ, Մինսկի խմբի համանախագահողներին, Միջխորհրդարանական միութանը, ՀԱՊԿ եւ մի շարք այլ կազմակերպություններին։