30-09-2020 12:29:45 | Արցախ (ԼՂՀ) | Հասարակություն
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է գրառում, որում մասնավորապես ասվում է.
«Հանդիպել եմ Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահներ Աշոտ Ղուլյանի և Գեորգի Պետրոսյանի հետ: Միաձայն ողջունեցինք ԱՀ նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Արայիկ Հարությունյանի հանդիպումը Արցախի պաշտպանության ակունքներում կանգնած հրամկազմի հետ։
Մեր կողմից կոչ ենք անում Արցախի ներկա և նախկին բոլոր ղեկավարներին ևս նման հանդիպումներ ունենալ, որովհետև փոխադարձ քննարկումները կարևոր նշանակություն ունեն՝ աշխատանքները համակարգելու և տեղեկատվությանը լիարժեք տիրապետելու տեսանկյունից։
Արցախի խորհրդարանի նախկին նախագահներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին հնարավոր աջակցություն ցուցաբերել այս պատասխանատու ժամանակաշրջանում մեր կողմից իրականացվող աշխատանքներին»։