Վարդենիսի ուղղությամբ ներկայումս ակտիվ մարտական գործողություններ չեն ընթանում. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ


Վարդենիսի ուղղությամբ ներկայումս ակտիվ մարտական գործողություններ չեն ընթանում. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ

  • 01-10-2020 12:58:20   | Գեղարքունինքի մարզ  |  Քաղաքական

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ուղղությամբ ներկա պահին չեն ընթանում ակտիվ մարտավարական գործողություններ:
 
Այս մասին մամուլի ասուլիսին  ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
 
«Ընդհանուր առմամբ թռչող սարքերի հետախուզական, հարվածային ԱԹՍ-ների գործունեություն կա ոչ միայն Վարդենիսի, այլ նաև այլ ուղղություններով: ՀՀ սահմանների կոնկրետ այդ հատվածում ներկայումս ակտիվ մարտական գործողություններ չկան»,- նշեց Հովհաննիսյանը:
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գիշերը «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել էր, որ ադրբեջանական ԱԹՍ-ներով հարձակումների պատճառով ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ու մարզի Սոթք, Շատվան, Կութ և մյուս գյուղերում դադարեցրել են փաստահավաք աշխատանքները։
 
Հայկական Զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play