Ադրբեջանն ինքնիշխանությունը կորցրած երկիր է․ Լենա Նազարյան


Ադրբեջանն ինքնիշխանությունը կորցրած երկիր է․ Լենա Նազարյան

  • 01-10-2020 13:55:04   | Հայաստան  |  Հասարակություն

 ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
 
«Ադրբեջանը, մեծ հաշվով, դարձել է Թուրքիայի սպասավորը։ Թուրքիան իր ծավալվելու քաղաքականության համար սպառում է Ադրբեջանի մարդկային, ռազմական ու ֆինանսական ռեսուրսները։ Ադրբեջանն ինքնիշխանությունը կորցրած երկիր է։
 
Ադրբեջանը, մյուս կողմից, փաստացի բացել է իր երկիրն ահաբեկիչների և վարձկանների համար՝ կրկնապատկելով իրենցից եկող վտանգը՝ թե՛ իրենց երկրի, թե՛ իրենց քաղաքացիների և թե՛ ողջ տարածաշրջանի համար»։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play