Արցախում ամուր է զինվորների թիկունքը


Արցախում ամուր է զինվորների թիկունքը

  • 01-10-2020 15:15:05   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Վտանգի պահին նրանք մոռանում են տարիք, հասցե և առողջություն ու շտապում են Արցախ: Ռազմական գործողությունների առաջին օրվանից հազարավոր հայորդիներ կամավորագրվել են Արցախի պաշտպանությանը:
 
Արցախի Մարտունու շրջանում նաև թիկունքային հարցերն են կամավոր կազմակերպում: Մարդիկ անձնական միջոցներով շարունակում են աջակցել պաշտպանության բանակին: Արմինեն հերթական գիշերն է՝ չի քնում:
 
Ռազմաճակատ մեկնելուց առաջ տաք սնունդ՝ կամավորականներին: Ազգությամբ ասորի Նիկոլայն ասում է՝ կհաղթենք ու նույն տրամադրությամբ տուն կվերադառնանք:
 
Կամավորներն օրհնություն են ստանում, որ մեկնեն ռազմաճակատ: Մեկնում են ժպիտով, որովհետև հայրենի հողի համար է կռիվը:
 
Բարերարի աջակցությամբ Մարտունու շրջանից առաջնագիծ են ուղարկում սնունդ և անհրաժեշտ պարագաներ: Որքան պետք է՝ պատրաստ ենք: Սևակ սարկավագը չի վարանելու, կարիք լինի՝ ինքն էլ կմեկնի ռազմաճակատ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play