Ֆրանսիան փաստեր ունի Արցախում Թուրքիայից սիրիական իսլամիստների կռվելու մասին. Մակրոն


Ֆրանսիան փաստեր ունի Արցախում Թուրքիայից սիրիական իսլամիստների կռվելու մասին. Մակրոն

  • 01-10-2020 17:30:52   | Ֆրանսիա  |  Քաղաքական

 
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ փաստեր ունի Լեռնային Ղարաբաղի մարտական գործողություններին Թուրքիայից սիրիական իսլամիստների մասնակցության մասին՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
 
«Մենք ունենք ստույգ տեղեկություն առ այն, որ սիրիական գրոհայինները թողել են մարտադաշտն Այնթապում, որպեսզի միանան Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններին։ Սա շատ լուրջ է»,- ասել է նա։
 
Ֆրանսիայի նախագահն այսօր աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում վիրավորված Le Monde թերթի լրագրողներին, խոստացել է նրանց ցուցաբերել ամբողջ անհրաժեշտ օգնությունը: Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան անում է հնարավորը, որպեսզի վիրավոր լրագրողները Ղարաբաղից հնարավորինս շուտ տեղափոխվեն:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play