Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով Արցախի փրկարար ծառայությունում 10 վիրավոր կա


Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով Արցախի փրկարար ծառայությունում 10 վիրավոր կա

  • 02-10-2020 16:06:32   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով Արցախի փրկարար ծառայությունում 10 վիրավոր կա: Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից: 
 
«Նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Ստեփանակերտում փրկարար ծառայության շենքը մասնակի ավերվել է, փշրվել են ապակիներ, քանդվել են պատեր, վնասվել են մեքենաներ կայանատեղիում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play