Ադրբեջանում Հունաստանի դեսպանը հետ է կանչվել Աթենք. Հունաստանում ՀՀ դեսպանություն


Ադրբեջանում Հունաստանի դեսպանը հետ է կանչվել Աթենք. Հունաստանում ՀՀ դեսպանություն

  • 07-10-2020 12:00:54   | Հունաստան  |  Հասարակություն

 
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կառավարության կողմից անընդունելի պնդումների վերաբերյալ: 
 
«Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը ս.թ. հոկտեմբերի 6-ին Հունաստանում Ադրբեջանի դեսպանին խիստ դժգոհություն է հայտնել Ադրբեջանի կառավարության բացարձակապես անհիմն և վիրավորական պնդումների վերաբերյալ առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում Հունաստանի տարածքից հակերային հարվածներ են իրականացվում Ադրբեջանի դեմ, ահաբեկիչ-զինյալների հավաքագրման ջանքեր են իրականացվում, և որ, ենթադրաբար, Հունական պետությունը հանդուրժողականություն է ցուցաբերում ահաբեկչական գործողությունների նախապատրաստման հարցում:
 
Ի շարունակություն դժգոհության հայտարարության՝ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի որոշման համաձայն՝ Ադրբեջանում Հունաստանի դեսպան Ն. Պիպերիգոսը հետ է կանչվել Աթենք խորհրդակցությունների համար»,- ասված է Հունաստանում ՀՀ դեսպանության հայտարարության մեջ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play