Կոտայքի հանրակրթական հաստատությունները «Հայաստան» հիմնադրամին են փոխանցել մոտ 16 մլն դրամ


Կոտայքի հանրակրթական հաստատությունները «Հայաստան» հիմնադրամին են փոխանցել մոտ 16 մլն դրամ

  • 14-10-2020 11:15:15   | Կոտայքի մարզ  |  Հասարակություն

 
Կոտայքի մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունները ևս միացել են համահայկական շարժմանը և շուրջ 16 մլն դրամ փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին՝ հայտնում են մարզպետարանից: 
 
«Հանրակրթական հաստատությունների կողմից ըստ անհրաժեշտության հավաքագրվել են նաև առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև փոխանցումներ կատարվել 8000 կարճ համարին:
 
Հավելենք, որ այս ժամանակահատվածում Արցախից մարզ տեղափոխված և մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններ հաճախող արցախցի աշակերտներին դպրոցների կողմից տրամադրվել են գրենական պիտույքներ և հագուստ:
 
Հ.Գ.- Կանգ չենք առնում. շարունակում ենք նույն ոգով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play