Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհուրդը նվիրաբերել է 3 միլիոն դոլար. Հայկակ Արշամյան


Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհուրդը նվիրաբերել է 3 միլիոն դոլար. Հայկակ Արշամյան

  • 14-10-2020 12:15:35   | ԱՄՆ  |  Հասարակություն

 
«Հոկտեմբերի 8-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանի նախաձեռնությամբ Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհուրդը ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համատեղ կազմակերպել էին հրատապ դրամահավաք՝ օրհասական պահին հայրենիքին աջակցելու և Արցախի դեմ Թուրքիայի ուղիղ մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից տուժած խաղաղ բնակչությանը մարդասիրական անհետաձգելի օգնություն տրամադրելու նպատակով։
 
Միջոցառման ընթացքում նվիրաբերվեց 3,239,500 միլիոն դոլար, որից 2,482.273-ն անմիջապես փոխանցվեց «Հայաստան» հիմնադրամին, իսկ մնացյալ գումարը նվիրատուների կողմից կփոխանցվի կարճ ժամանակում»,- ասված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play