Վարդենիկցի գործարարը նյութական օգնություն է ցուցաբերել առաջնագծում մարտնչող Հայոց բանակին


Վարդենիկցի գործարարը նյութական օգնություն է ցուցաբերել առաջնագծում մարտնչող Հայոց բանակին

  • 14-10-2020 16:59:57   | Գեղարքունինքի մարզ  |  Հասարակություն

 
«Հոկտեմբերի 14-ին Վարդենիկ գյուղ է հասել արտերկրից ուղարկված նյութական հումանիտար օգնությունը, որը հատկացվում է առաջնագծում մարտնչող մարտիկներին։ Այն տրամադրվել է վարդենիկցի գործարար Արթուր Այվազյանի կողմից։
 
Օգնության բեռների ցանկում են բուժսպասարկման նշանակության 2 ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա, 1000 կոմպլեկտ զինվորական հագուստ, բենզինով աշխատող հոսանքի 40 հատ շարժական կայան, 10 հատ պերֆերատոր, Արցախից տեղափոխված ընտանիքների երեխաների համար շորեր և անհրաժեշտ այլ պարագաներ։
 
Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանի հավաստմամբ` վարդենիկցի գործարարների կողմից առաջնագծին տրամադրվող աջակցությունը շարունակական է։ Առաջիկա օրերին արտերկրից սպասվում է ևս չորս մեծ բեռնատարների ժամանում` առաջնագծի և թիկունքի համար անհրաժեշտ բեռներով»,- տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան գրառումից:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play