Արտակ Բուդաղյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում


Արտակ Բուդաղյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

  • 15-10-2020 16:28:01   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արտակ Բուդաղյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: 
 
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝
4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Էմիլի Բուդաղյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- ասված է նախագահի հրամանագրում: 
 
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր՝ Արտակ Բուդաղյանին ու Արայիկ Հարությունյանին կշնորհվի գեներալ-մայորի, Օնիկ Գասպարյանին՝ գեներալ-գնդապետի կոչում:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play