Արյան անհրաժեշտ պաշարը լրացվել է. առայժմ արյունատվության կարիք այլեւս չկա
20-10-2020 13:27:15 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր այն կամավորներին, որոնք, արձագանքելով խնդրանքին, արյունատվություն կատարեցին՝ լրացնելով արյան բանկի անհրաժեշտ բացը:
«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհակալ ենք բոլոր այն կամավորներին, որոնք արագ արձագանքեցին և հաշված րոպեների ընթացքում կատարեցին արյունատվություն՝ առաջին կարգի ռեզուս դրական արյան անհրաժեշտ խմբաքանակն ապահովելու համար:
Մեր կամավորների պատրաստակամության և բուժանձնակազմի անդադար աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ շատ կարճ ժամանակահատվածում համալրել արյան անհրաժեշտ պաշարը: Տեղեկացնում ենք, որ այս պահին դրա կարիքը այլևս չկա:
Կրկին շնորհակալ ենք մեր կոչերին հետևողական լինելու և մշտապես աջակցելու համար»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ: