Ռուսաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպման պատրաստակամությունը

21-10-2020 13:49:55   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ռուսաստանը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Մոսկվայում հանդիպում ունենալու պատրաստակամությունը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
 


«Մենք տեսել ենք այդ տեղեկատվությունը։ Ողջունում ենք առաջնորդների հանդիպելու եւ խաղաղության հասնելու ցանկությունը»- ասել է Ռուդենկոն։
 
Ավելի վաղ ՀՀ վարչապետը
ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել էր. «Ես պատրաստ եմ ներդնել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝  նման արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ գնալ, հանդիպել, խոսել: Բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ լուծումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա: Ոչ թե կողմերից մեկի կապիտուլյացիայի, այլ փոխզիջման»։
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 223 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար