Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ


Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ

  • 21-10-2020 15:19:31   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և  երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի և երրորդ նախագահ Բակո Սահակյանի հետ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
 
«Տեղեկացնում եմ, որ Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել ևս մի խորհրդակցություն, որին այս անգամ մասնակցել են Հայաստանի հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը»,- գրել է Մուսինյանը։
 
Ավելի վաղ, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել էր Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ:
 
 ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play