4 օդանավերով Թուրքիա է տեղափոխվել ավելի քան 300 թուրք զինվորականների դիակները


4 օդանավերով Թուրքիա է տեղափոխվել ավելի քան 300 թուրք զինվորականների դիակները

  • 22-10-2020 17:24:27   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռեալիստ գործակալության տեղեկացմամբ, սեպտեմբերի 27-ից՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմից ի վեր Բաքվից Թուրքիա է մեկնել արդեն 4 ռազմական տրանսպորտային օդանավ թուրք զինվորականների դիակներով: Համաձայն հաշվարկների, որոնք կատարվել են անձնագրերի ու բջջային հեռախոսներով նույնականացման արդյունքում, թուրքական բանակը կորցրել է ավելի քան 300 զինվորական, որոնք հիմնականում հատուկ ստորաբաժանումների սպաներ են, որոնք երկար տարիներ պատրաստվել են այս պատերազմի համար:
 
Ըստ տեղեկությունների, թուրք եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ տարաձայնություններ են հասունանում, թուրք զինվորականները մեղադրում են այն բանի համար, որ ադրբեջանցիները լավ չեն կռվում, եւ իրենք զոհվում են նրանց փոխարեն:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play