Հերթական խախտումը. հակառակորդը հարավարևելյան դիրքերի ուղղությամբ արձակել է 5 հրետանային արկ. ՊՆ


Հերթական խախտումը. հակառակորդը հարավարևելյան դիրքերի ուղղությամբ արձակել է 5 հրետանային արկ. ՊՆ

  • 26-10-2020 09:45:02   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում:
 
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ նշելով, որ հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը՝ արձակելով հինգ հրետանային արկ:
 
Հիշեցնենք՝ կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը՝ ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ:
 
Նաեւ հիշեցնենք՝ ըստ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնության՝ երեկ հայտնի դարձավ, որ Երևանի եւ Բաքվի միջև հրադադարի ռեժիմն ուժի մեջ էր մտնելու հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ից։ Այս մասին ասված էր ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության մեջ։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play