Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը. ՀՀ վարչապետ


Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը. ՀՀ վարչապետ

  • 26-10-2020 09:53:07   | Հայաստան  |  Հասարակություն

Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը:
 
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Հիշեցնենք, կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ:
 
Երկրորդ անգամ հրադադարի ռեժիմը խախտվեց ժամը 09:10-ի սահմաններում: Հակառակորդը թիրախավորել էր հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:
 
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր էջում հայտնեց, որ ադրբեջանական կողմը հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կոպտորեն խախտել է նաև երրորդ անգամ:
 
Հիշեցնենք նաեւ, որ ըստ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնության, երեկ հայտնի դարձավ, որ Երևանի եւ Բաքվի միջև հրադադարի ռեժիմն ուժի մեջ էր մտնելու հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ից։ Այս մասին ասված էր ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության մեջ։ 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play