Արցախի նորանշանակ ՊՆ-ն խոստացել է անել առավելագույնը ժողովրդի ակնկալիքներն արդարացնելու համար

27-10-2020 10:19:09   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության նորանշանակ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Արայիկ Հարությունյանին բարձր վստահության համար:
Միքայել  Արզումանյանը խոստացել է անել հնարավորը ժողովրդի ակնկալիքները լավագույնս արդարացնելու համար:
«Ծառայում եմ հայրենիքիս»,- ասել է Արցախի նորանշանակ ՊՆ-ն:
 


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ՊԲ մարտական կառավարման կենտրոնում հոկտեմբերի 26-ին ներկայացրել է իր կողմից ստորագրված հրամանագրերը, որոնց համաձայն, կապված մարտական խնդիր կատարելու ժամանակ
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանի վիրավորվելու փաստի հետ, վերջինս ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի պաշտոնում նշանակվել է նախկինում հանրապետության զինված ուժերում մի շարք պատասխանատու պաշտոններ զբաղեցրած գեներալ-լեյտենանտ Միքայել Ալբերտի Արզումանյանը:
 
Արայիկ Հարությունյանը վստահություն է հայտնել, որ գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի հրամանատարությամբ պաշտպանության բանակը այսուհետև կարձանագրի շատ ավելի ծանրակշիռ հաջողություններ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 284 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար