Պիրեասի քաղաքային խորհուրդը դատապարտում է թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիան․ Հունաստանում ՀՀ դեսպանություն

29-10-2020 13:10:04   | Հունաստան  |  Հասարակություն



 
Հունաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Պիրեասի քաղաքային խորհուրդը հաջակցություն հայ ժողովրդի բանաձև է հրապարակել, որում ասվում է.
 
«Հաջակցություն հայ ժողովրդին՝ Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների կապակցությամբ քաղաքային խորհուրդը՝
դատապարտում է թուրք-ադրբեջանական տանդեմի ապօրինի և բացահայտ ագրեսիան.
դատապարտում է պետությունների
և ժողովուրդների միջև վեճերը լուծելու համար բռնության կիրառման ցանկացած գործողություն.
պահանջում է անհապաղ դադարեցնել ադրբեջանական և թուրքական զինված ուժերի հարձակումներն ու ռմբակոծություններն Արցախի և Հայաստանի քաղաքների և գյուղերի վրա: Այդ հարձակումներն ու ռմբակոծություններն ուղղված են միայն Արցախի խաղաղ բնակչության դեմ, և դրանց նպատակն է հանգեցնել բազմաթիվ անմեղ զոհերի և ոչնչացնել հանրային օգտագործման ցանցերը.
իր նվիրվածությունն է հայտնում միջազգային իրավունքի նորմերը հարգող բոլոր ժողովուրդների իրավունքների նկատմամբ և հայտնում միջազգային հանրության, Եվրամիության, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի անհապաղ և արդյունավետ միջամտության անհրաժեշտության մասին՝ կանխելու խաղաղ հայ բնակչության դեմ ուղղված հանցագործությունները»:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 100 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար