Փարեն արքեպիսկոպոս Ավետիքյանը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է նվիրաբերել շուրջ 78 հազար դոլար

29-10-2020 17:35:55   | Հայաստան  |  Հասարակություն



 
Փարեն արքեպիսկոպոս Ավետիքյանը մեզ նվիրաբերել է 38.093.200 դրամ (77.740 դոլար): Ոմանք կմտածեն, թե ինչով է պայմանավորված այս «խառը» թիվը:
 
«Սրբազանը տարիներ առաջ ԱՄՆ-ում ստեղծել էր անձեռնմխելի կապիտալով հիմնադրամ (Endowment Fund), որի եկամուտներն ամեն
տարի ուղղում էր Հայաստանում որևէ բարեգործական ծրագրի: Այս տարի նա որոշեց հիմնադրամի ողջ հասույթն ուղղել մեր զոհված և հաշմանդամ դարձած հերոսների ընտանիքների ցավի, վշտի ու վերքերի ամոքմանը:
 
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Սրբազանին ու վերահաստատում, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ազգային եկեղեցի է, որը դարեր շարունակ կանգնած է եղել հայկական պետականության, ժողովրդի ու բանակի կողքին, ինչպես իր աղոթքով, այնպես էլ նյութական, բարոյական և ֆիզիկական աջակցությամբ:
 
Հաղթանակը մերն է»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 186 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար