Բելգիացի քաղաքական գործիչը Ստեփանակերոտւմ հայտնվել է հրթիռակոծության տակ
29-10-2020 17:57:23 | Արցախ (ԼՂՀ) | Ի՞նչ է գրում մամուլը
panorama.am Բելգիացի քաղաքական գործիչ, նախկին սենատոր ու բժիշկ Ժորժ Դալեմայնը նախօրեին Երևան էր ժամանել մի խումբ բելգիացի լրագրողների հետ։
«Դեպի Երևան ճանապարհին՝ հանդիպելու Լեռնային Ղարաբաղում արյունալի հակամարտությունից տուժածներին», - օդանավակայանից գրել է քաղաքական գործիչն ու հավելել, որ արդեն կա 5000 սպանված։
Այսօր առավոտյան արդեն Ժորժ Դալեմայնն արդեն նկարներ է հրապարակել Ստեփանակերտից ու գրել, որ այն ամբողջ գիշեր ռմբակոծվել է:
«Վճռական հարձակման զգացում: Ամբողջ բնակչությունը ապաստարաններում է: Մի քանի վայրկյան WiFi եմ միացնում այս հաղորդագրությունն ուղարկելու համար: Բջջայինի օգտագործումը հաղորդագրություններ օգտագործելու կամ հեռախոսը չափազանց վտանգավոր է: Ադրբեջանական անօդաչու սարքերը անմիջապես ռմբակոծում են այն վայրը, որտեղից ազդանշան է ստացվում»,- գրել է քաղաքական գործիչը: