Հայաստանն ու Ադրբեջանը կմասնակցեն ԱՊՀ երկրների ԶՈՒ շտաբի պետերի կոմիտեի նիստին

30-10-2020 10:22:43   | Ուզբեկստան  |  Քաղաքական



Այսօր Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում տեղի է ունենալու ԱՊՀ երկրների զինված ուժերի շտաբների պետերի հերթական նիստը: Այն նախագահելու է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը, հայտնում
է Zvezda-ն: 
 
«Նախատեսվում է նիստին Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի զինվորական պատվիրակությունների, ինչպես նաեւ ԱՊՀ գործադիր կոմիտեի եւ ԱՊՀ պաշտպանության նախարարների կոմիտեի քարտուղարության պատվիրակությունների մասնակցությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
 
ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ զինվորական պատվիրակությունների ղեկավարները քննարկելու են պաշտպանության եւ անվտանգության ոլորտում փոխադարձ շահեր ներկայացնող համագործակցության համալիր հարցեր, ինչպես նաեւ կարծիքներ կփոխանակեն ԱՊՀ երկրների սահմանների պարագծով ստեղծվող ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ:
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 189 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար