Կատալոնական Բերգայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը


Կատալոնական Բերգայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

  • 06-11-2020 13:28:14   | Իսպանիա  |  Քաղաքական

 
Կատալոնական Բերգա քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը՝  հայտնում է Բարսելոնայի Հայկական մշակութային միությունը:
 
«Քաղաքային խորհրդի լիագումար նիստը՝ Բարսելոնայի Հայկական մշակութային միության առաջարկով՝ ձայների մեծամասնությամբ ընդունել և ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը և տարածքային ինքնիշխանությունը»,- ասված է հաղորդագրությունում:
 
Նշենք, որ Բերգա քաղաքը Իսպանիայի Կատալոնիա երկրամասում է և ունի շուրջ 17 հազար բնակչություն:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play