Հայաստանի Վարչական դատարանը անվավեր է ճանաչել «Բջնի»<br /> գործարանի հարկադիր վաճառքի աճուրդը<br />


Հայաստանի Վարչական դատարանը անվավեր է ճանաչել «Բջնի»
գործարանի հարկադիր վաճառքի աճուրդը

  • 19-03-2009 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Վարչական դատարանը` դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ, մարտի 19-ին անվավեր է ճանաչել «Բջնի» հանքային ջրերի գործարանի հարկադիր վաճառքի աճուրդը: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը: Հիշեցնենք, որ «Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերության գույքի եւ գույքային իրավունքների օտարման կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդը ավարտվել էր փետրվարի 16-ին: Աճուրդի 10 օրվա ընթացքում կատարվել էր գնային առաջարկ, ըստ որի լոտի վաճառքի գինը կազմել էր 4 մլրդ 441,5 մլն դրամ: Աճուրդով գործարանը ձեռք էր բերել ԱԺ պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն