ՀԲ-ից տրամադրվելիք շուրջ 50 մլն ԱՄՆ դոլարի կայունացման<br /> վարկերը Հայաստանին կփոխանցվեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում<br />


ՀԲ-ից տրամադրվելիք շուրջ 50 մլն ԱՄՆ դոլարի կայունացման
վարկերը Հայաստանին կփոխանցվեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում

  • 19-03-2009 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային բանկից տրամադրվելիք շուրջ 50 մլն ԱՄն դոլար կայունացման վարկերը Հայաստանին կփոխանցվեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Ինչպես ՀՀ կառավարության մարտի 19-ի նիստում հայտնեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, այդ գումարները կուղղվեն փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ծրագերի ֆինանսավորմանը: Դրանք տեղաբաշխելու իրավունքը կվերապահվի ՀՀ Կենտրոնական բանկին, որն իր հերթին կվարկավորի առեւտրային բանկերին, վերջիններս էլ` ՓՄՁ-ներին: Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով, լրացուցիչ այլ ֆինանսական միջոցներ ներգրավելու ուղղությամբ նույպես քայլեր են իրականացվում, քանի որ վարկերի պահանջարկն ավելի մեծ է: Նա նշեց նաեւ, որ միջազգային կազմակերպությունների հետ կան պայմանագրեր, որոնք նպատակաուղղված են տարբեր ոլորտների ՓՄՁ-ի միջեւ համագործակցության ձեւավորմանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play