Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 25 դեպք


Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 25 դեպք

  • 11-11-2020 10:44:37   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 25 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։
 
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, ծեծի՝ 4, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, անձնական ունեցվածքի գողության և դատական ակտը չկատարելու՝ 2-ական, խարդախության, գույքը դիտավորությամբ վնասելու, համակարգչային հանցագործության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման ու սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։
 
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Բացահայտվել է նախկինում կատարված հանցագործության 1 դեպք։
 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play