Ոստիկանությունը պահանջում է դադարեցնել 17 կուսակցությունների հանրահավաքը. հավաքվածները բերման են ենթարկվում


Ոստիկանությունը պահանջում է դադարեցնել 17 կուսակցությունների հանրահավաքը. հավաքվածները բերման են ենթարկվում

  • 11-11-2020 13:07:30   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ ոստիկանությունը պահանջում է դադարեցնել Ազատության հրապարակում նախատեսված 17 կուսակցությունների հանրահավաքը` նշելով, որ երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում, արգելվում է հավաքների անցկացումը:
 
«Հարգելի քաղաքացիներ, ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության ժամանակ արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը: Ոստիկանությունը պահանջում է դադարեցնել հավաքը և դրան մասնակցելուն ուղղված գործողությունները: Նշված պահանջը չկատարողների նկատմամբ կկիրառվեն օրենսդրությամբ սահմանված հարկադրանքի միջոցներ»- այս մասին հավաքի  մասնակիցներին հայտնեցին ոստիկանությունից:
 
Ոստիկանությունը արդեն իսկ հավաքի վայրից բերման է ենթարկել մի խումբ քաղաքացիների:
 
17 կուսակցությունները հանրահավաք են հրավիրել, նշելով, որ ներկայացնելու են պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից ելքի իրենց տարբերակը:
 
Նշված կուսակցություններն են` «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play