ՄԻՊ-ը և արագ արձագանքման խմբերը մեկնել են ՀՀ իրավապահ մարմիններ


ՄԻՊ-ը և արագ արձագանքման խմբերը մեկնել են ՀՀ իրավապահ մարմիններ

  • 11-11-2020 16:00:19   | Հայաստան  |  Իրավունք

 
«Մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես նաև Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը մեկնել են ՀՀ իրավապահ մարմիններ՝ Ազատության հրապարակից անձանց բերման ենթարկելու առնչությամբ։
 
Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը»,- ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play