DDoS-գրոհների քանակը 2020-ի երրորդ եռամսյակում աճել է մեկուկես անգամ


DDoS-գրոհների քանակը 2020-ի երրորդ եռամսյակում աճել է մեկուկես անգամ

  • 12-11-2020 14:35:22   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 
 Հուլիս-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ DDoS-գրոհների քանակն ամբողջ աշխարհում աճել է մեկուկես անգամ։ Բացի այդ, երրորդ եռամսյակում սահմանվել է մեկ օրում DDoS-գրոհների թվի տարեկան ռեկորդ։
Առավելագույն ծանրաբեռնվածությունը հուլիսի 2-ին էր. այն ժամանակ գրանցվել է 323 գրոհ։ Նախորդ ռեկորդը ՝ օրական 298 գրոհ, գրանցվել էր ապրիլի 1-ին։
 
Միջինում երրորդ եռամսյակում օրական անցկացվել է 106 գրոհ, երկրորդում՝ 10-ով ավելի։ Փորձագետների խոսքով ՝ դա ցույց է տալիս, որ աղբի տրաֆիկի ծավալը սկսել է նվազել, թեև դեռևս զգալի է մնում։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։
«Երկրորդ եռամսյակում մենք դիտարկել ենք DDoS-գրոհների անոմալ աճ՝ համավարակի և մեր սովորական գործընթացների առցանց տարածք տեղափոխման պատճառով։ Ներկա իրավիճակը, համեմատած այս կտրուկ աճի հետ, այնքան էլ կրիտիկական չէ. շատ ընկերություններ արդեն գիտակցել են պաշտպանական մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը և վերանայել կիբեռանվտանգության նկատմամբ վերաբերմունքը։ Օրինակ, մենք մի քանի հարցումներ ենք ունեցել դիմակ արտադրող կազմակերպություններից, որոնք նման գրոհների զոհ են դարձել։ Նախկինում այս բիզնեսը նույնիսկ չէր մտածում DDoS-ից պաշտպանվելու մասին,- մեկնաբանում է Kaspersky DDoS Protection նախագծի մենեջեր Ալեքսեյ Կիսելյովը։ - Մենք խորհուրդ ենք տալիս բոլոր նրանց, ովքեր դեռ համապատասխան պաշտպանական միջոցներ չեն ձեռնարկել, չհետաձգել այդ հարցը, առավել ևս, որ տարեվերջին չարագործների ակտիվությունն ավանդաբար աճում է»։
DDoS-գրոհներից պաշտպանվելու համար ընկերությունները պետք է համոզվեն, որ կորպորատիվ կայքերը և ՏՏ-ռեսուրսները կարող են մշակել մեծ քանակությամբ տրաֆիկ; օգտագործեն մասնագիտացված պաշտպանական լուծում, որը կապահովի պաշտպանություն բոլոր տեսակի DDoS-գրոհներից՝ անկախ դրանց բարդությունից, ինտենսիվությունից և տևողությունից։
 
2020 թվականի երրորդ եռամսյակում DDoS-գրոհների մասին ամբողջական հաշվետվությունը կարելի է կարդալ հետևյալ հղումով. https://securelist.ru/ddos-attacks-in-q3-2020/99091/.
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play