ԱՀ նախագահը ԱԺ խմբակցությունների հետ քննարկել է ռազմաքաղաքական իրավիճակը և եռակողմ հայտարարության դրույթները (տեսանյութ)


ԱՀ նախագահը ԱԺ խմբակցությունների հետ քննարկել է ռազմաքաղաքական իրավիճակը և եռակողմ հայտարարության դրույթները (տեսանյութ)

  • 13-11-2020 11:15:14   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է ԱՀ ԱԺ խմբակցությունների հետ, քննարկել ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը եւ եռակողմ հայտարարության դրույթները:
 
Այս մասին նախագահը տեղեկացնում է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
 
«Հարգելի հայրենակիցներ,
 
Այսօր հանդիպել եմ ԱՀ Ազգային ժողովի խմբակցությունների հետ: Քննարկել ենք ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը եւ եռակողմ հայտարարության դրույթները:
 
Մեկ անգամ եւս վերահաստատել եմ, որ նաև ես եմ դիմել ՀՀ վարչապետին՝ ջանքեր գործադրելու պատերազմական գործողությունները դադարեցնելու համար:
 
Այդ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ռազմական իրադրությունը, քանի որ զինված ուժերի հրամանատարությունը պնդել է դրա անհրաժեշտությունը:
 
Մենք ունեցել ենք որոշակի լուրջ խնդիրներ, որոնց պայմաններում պատերազմի շարունակումը հանգեցնելու էր ավելի մեծ մարդկային ու տարածքային կորուստների, որոնց թվում՝ Ստեփանակերտի անկմանը, այլ քաղաքների, գյուղերի ու հազարավոր զինծառայողների շրջափակմանը»,- ասված է նախագահի գրառման մեջ։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play