Հայաստանում արտադրված ձեռագործ գորգերի` անմիջական արտադրողի<br /> կողմից իրացումը կազատվի ԱԱՀ-ից, շահութահարկից եւ եկամտահարկից<br />


Հայաստանում արտադրված ձեռագործ գորգերի` անմիջական արտադրողի
կողմից իրացումը կազատվի ԱԱՀ-ից, շահութահարկից եւ եկամտահարկից

  • 18-03-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային Ժողովը մարտի 18-ին երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթը, ըրով լրացումներ են նախատեսվում «Շահութահարկի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» եւ «Եկամտահարկի մասին» օրենքներում: Այն կքվեարկվի մարտի 19-ին: Ըստ այդմ, ՀՀ-ում ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղված հարկատուները ազատվում են շահութահարկի` գորգերի իրացումից ստացված եկամտի մասով , ինչպես նաեւ ավելացված արժեքի հարկի եւ եկամտահարկի վճարումից: Կառավարության հիմնավորմամբ, հարկային բեռի թեթեւացումը կնպաստի հայկական ավանդական արհեստի հետագա զարգացմանը, մշակութային ժառանգության պահպանմանը, հայկական մշակույթի այս ճյուղի միջազգային ճանաչմանը, նաեւ տնտեսական աճին, գյուղական բնակավայրերում ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծմանը եւ ինքնազբաղվածների քանակի ավելացմանը: Ինչպես նշեց հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը, սկզբնական տարբերակով նախատեսում էր գորգագործներին ազատել միայն ԱԱՀ-ից եւ շահութահարկից, սակայն կառավարությունը` հաշվի առնելով պատգամավորների առաջարկները, համաձայնել է հարկային արտոնությունները տարածել նաեւ գորգագործությամբ զբաղվող անհատ ձեռներեցների վրա, փաթեթում ընդգրկելով «Եկամտահարկի մասին» օրենքում համապատասխան լրացումը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play