ԱՄՆ Ջորջ Վաշինգտոն համալսարանի դասախոսները իրենց փորձն են<br /> փոխանցում Հայաստանի զբոսաշրջային ուղղության կառավարիչներին<br />


ԱՄՆ Ջորջ Վաշինգտոն համալսարանի դասախոսները իրենց փորձն են
փոխանցում Հայաստանի զբոսաշրջային ուղղության կառավարիչներին

  • 17-03-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում մարտի 17-24-ը անցկացվելու է «Զբոսաշրջային ուղղության կառավարման» հավաստագրված դասընթացը, որը վարելու են ԱՄՆ-ի Ջորջ Վաշինգտոն համալսարանի դասախոսները: Ինչպես նշվեց դասընթացների բացման օրը, վերընշված դասախոսներն ունեն հյուրընկալության, զբոսաշրջության եւ ժամանցի ոլորտի, ինչպես նաեւ բրենդի ձեւավորման խորհրդատվության բազմամյա փորձ: Դասընթացն անցկացնում է ԱՄՆ-ի Ջորջ Վաշինգտոն համալսարանը` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համագործակցությամբ, եւ նպատակ ունի արդիական տեղեկություն հաղորդել զբոսաշրջային ուղղության կառավարիչներին` օգնելով նրանց ավելի պատրաստ լինել այսօրվա զբոսաշրջության ոլորտի մարտահրավերներին դիմակայելու համար: Ինչպես դասընթացի առաջին օրը նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտի զարգացման ուղղությամբ Հայաստանում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք նպաստում են երկրում տուրիզմի սեկտորի զարգացմանը: «Պետական քաղաքականության հիմնական խնդիրներից են Հայաստանում նպաստել տուրիզմի ոլորտի զարգացմանը` օգտագործելով մարդկային ռեսուրսները»,- նվստահեցրեց Մ.Ապրեսյանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play